Մարիամ Խաչատրյանի էլ. հասցեն ոչ միայն չի հանվել բանկի բազայից այլև նա շարունակում է ստանալ այլ անձանց հասցեագրված նամակները, իսկ բանկը հայտնում է, որ իրենց անվտանգության համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Ինեկոբանկի» դեպքում, եթե հաճախորդի վերաբերյալ նրա էլ. հասցեին որևէ կցված ֆայլ պարունակող գրություն է ուղարկվում, ապա ֆայլին հասանելիություն ստանալու համար ստացողը պետք է մուտքագրի բանկային գաղտնաբառը, կամ ՀԾՀ համարը։
«Տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն»։
Նրա էլ. հասցեին տևական ժամանակ ուղարկվում էր բանկի ներքին հաղորդագրությունները, ծանուցումները, տարբեր մարդկանց բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվություններ։
Հարկ ենք համարում նշել, որ Բանկի կողմից հաճախորդներին ուղարկվող էլեկտրոնային նամակները չեն պարունակում տվյալներ, որոնք կարող են հասանելիություն ապահովել հաճախորդի հաշվիվներին և ֆինանսական միջոցներին։
2020-ի հունիսից Մարիամ Խաչատրյանը իր էլեկտրոնային հասցեին «Հայբիզնեսբանկից» ծանուցումներ է ստացել: Դրանք տարբեր անձանց բանկային գործարքների քաղվածքներ են: Սկզբում Մարիամը մտածել է, որ շփոթմունք է և ջնջել է հաղորդագրությունները։